Աղավնին շրջվեց դեպի Արագիլը. — Տեսա՞ր։ Ահա այստեղ է ընկերությունը, իսկ սերը ամենափոքր քայլի մեջ է թաքնված։ Ոչ միշտ և ոչ ամեն տեղ է ամեն ինչ խաբկանք։ Երբ սրտից է գալիս, այն դառնում է իրական սեր, ընկերություն, համերաշխություն։ Արագիլը երկար լուռ մնաց։ Եվ առաջին անգամ նրա աչքերը լի էին ոչ թե հոգնածությամբ, այլ քնքշությամբ ու սիրով։ — Գուցե ես սխալ էի… աշխարհն այնքան մութ չէ, որքան թվում է ինձ։ Միգուցե ես եմ շատ երկար նայել ստվերին և մոռացել լույսի մասին։ Երբ փոքրիկ թռչնակը նորից բարձրացավ երկինք, Արագիլը հասկացավ մի պարզ ճշմարտություն․սերն ու ընկերությունը ապրում են ունեն ոչ թե խոսքերում, այլ փոքրիկ, անտեսանելի, բայց խիստ կարևոր արարքներում։ Վ Ե Ր Ջ